Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այդ երկրի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների համայնքը հարգել է 2016թ. հունիսի 12-ին ԱՄՆ Օրլանդո քաղաքի նույնասեռականների գիշերային ակումբում ահաբեկչությանը զոհ գնացած մարդկանց հիշատակը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval.az-ը՝ հղում կատարելով Contact.az-ին։
Օրլանդոյի զոհերի հիշատակի հարգմանը նվիրված ցույցը տեղի է ունեցել Բաքվում տեղակայված ԱՄՆ դեսպանատան առջև։ Բաքվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության առջև հավաքվածները վանկարկել են սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված տարբեր կարգախոսներ։