Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնղոլ-հարկային համակարգը. «Ժամանակ»

Հունիս 14,2016 10:40

Հայաստանի խորհրդարանը երեկ մեկնարկած արտահերթ նիստում սկսել է Հարկային օրենսգրքի քննարկումները: Միայն այն հանգամանքը, որ օրենսգիրքը արժանանում է նույնիսկ ՀՀԿ պատգամավորների քննադատությանը, ըստ էության արդեն իսկ խոսուն վկայությունն է դրա որակների: Այսինքն՝ ներկայացվում է հարկային մի այնպիսի օրենսգիրք, որ անգամ ՀՀԿ-ականները չեն կարողանում չքննադատել:

Թե ինչ է Հարկային օրենսգիրքը, երևի թե ավելորդ է անգամ մեկնաբանել: Դա ըստ էության տնտեսության, բիզնեսի տասնամյակների ուղենիշն է, Հայաստանում բիզնեսով զբաղվողների յուրօրինակ Սահմանադրություն և միաժամանակ նաև Կտակարան: Այսինքն՝ այս փաստաթղթի կարևորությունն ուղղակի անհնար է գերագնահատել: Սա նշանակում է, որ պետք է ներկայացվի մի փաստաթուղթ, որը Հայաստանի համար ըստ էության միգուցե պակաս կարևոր չէ, քան Մայր օրենքը ընդհանրապես, որովհետև այստեղ խոսք է գնում տնտեսության Մայր օրենքի մասին: Հետևաբար այստեղ խոսք է գնում Հայաստանի տնտեսական ապագայի, անվտանգության մասին, զարգացման մասին, քանի որ տնտեսությունն է ժամանակակից աշխարհում պետական օրգանիզմների կենսագործունեության հիմքը: Եվ ուրեմն այս առումով ակնհայտ է, որ ներկայացվել է մի փաստաթուղթ, որն անգամ ՀՀԿ-ականներն են քննադատում: Սա արդեն իսկ չափանիշ կամ չափորոշիչ է:

Մյուս կողմից՝ սա նաև չափանիշ ու չափորոշիչ է մեկ այլ իրողության: Հարկային նոր օրենսգրքով սահմանվում են տնտեսության խաղի կանոնները այն համակարգի համար, որի խտացված տարբերակը կամ մանրակերտն է ՀՀԿ-ն: Եվ այստեղ, իհարկե, ՀՀԿ-ականների քննադատությունը Հարկային օրենսգրքի որակներով չէ, որ պայմանավորված է: Այստեղ ՀՀԿ-ականների քննադատությունը պայմանավորված է նրանով, որ ՀՕ-ն ըստ էության հանդիսանալու է իշխանության վերաբաժանման հիմնարար գործիքներից մեկը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930