2016թ. հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքի նույնասեռականների գիշերային ակումբում ահաբեկչությանը զոհ գնացածներին։ Այս մասին տեղեկացնում է varlamov.ru-ն։
Սարսափելի ահաբեկչությանը զոհ գնացածներին հարգանքի տուրք են մատուցել Մոսկվայում տեղակայված ԱՄՆ դեսպանատան առջև։ Մարդիկ անընդհատ ծաղիկներ են բերել, մոմեր տեղադրել դեսպանատան առջև։ Տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ իր գործընկերոջը ցավակցական ուղերձ էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կարդացեք նաև
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան առջև կազմակերպված ակցիան նախաձեռնել էին հիմնականում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ռուսաստանաբնակները։