Վաշինգտոնի հայ համայնքը Սբ.Մարիամ հայկական եկեղեցում բարեգործական երեկո էր կազմակերպել, որից ստացված ամբողջ հասույթը Դամասկոսում Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու միջոցով փոխանցվելու է տեղի հայ համայնքին:
Երեկոյի կազմակերպիչներից մեկի՝ Սիրիայում ծնված եւ ԱՄՆ-ում բնակվող Շողիկ Սահակյանի խոսքով, Սիրիայի տարածքում նոսրացող հայ համայնքը զգալի օգնության կարիք ունի.
«Գումարները, որ պիտի հավաքենք այսօր, (Դամասկոսի) Սբ. Սարգիս եկեղեցու միջոցով փոխանցվելու են Սիրիայի որբանոցների հայ երեխաներին»:
Երեկոյի ընթացքում ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքը կազմակերպել էր նաեւ բարեգործական խաղարկություն եւ համերգ, որի ընթացքում ներկաների առջեւ երգի կատարումներով հանդես եկավ Թուրքիայից մի քանի օրով Վաշինգտոն ժամանած երգիչ Բարտեր Գարյանը:
Կարդացեք նաև
«Մենք օգնության համար է, որ աշխարհում ապրում ենք, եւ մենք հայերս, եթե ձեռք ձեռքի չբռնվենք, ոչ մի բան արժեք չունի», – ասում է Գարյանը:
Գարյանը տարիներ շարունակ տարածել է հայկական երգն ու երաժշտությունը Թուրքիայում, Երգչի խոսքով, Թուրքիայի հայ համայնքը դժվարությամբ, բայց շարունակում է պահպանել իր մշակութային ինքնությունը.
«Զարմանք կպատճառենք, որ Պոլսի մեջ կամ Թուրքիայում կապրենք, բայց վստահ եղեք, որ այնտեղ կա հայկական մշակույթ, հայ երաժշտություն, հայ թատրոն, հայկական դպրոցներ, հայ եկեղեցի եւ միություն: Ոտքի ենք կանգնած եւ պայքարում ենք, որ մեր հայ մշակույթը պահենք: Անշուշտ՝ հեշտ չէ, բայց պիտի փորձենք, քանի այնտեղ ենք ապրում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում