«Ա1+». ԱՄՆ դեսպանատունն իր խորին շնորհակալությունն է հայտնում այն հայերին և ամերիկացիներին, ովքեր Օռլանդոյում տեղի ունեցած հրաձգությունից հետո դեսպանատուն ծաղիկներ են բերել ՝ ի նշան վշտի և համերաշխության: Ատելության և ահաբեկչության այս բարբարոսական արարքի թիրախը ոչ թե մի ակումբ է, մի նահանգ, կամ մի երկիր, այլ ազատության և հավասարության գաղափարախոսությանը հավատացող բոլոր մարդիկ աշխարհի ցանկացած վայրում:
«Մինչ ամերիկացիները վշտով առաջ են շարժվում, մեզ ոգեշնչում են մեր բարեկամները Հայաստանում և ամբողջ աշխարհում, և նրանց աջակցությունը հիշեցնում է, որ ատելության ու բռնության հանդիպելիս պետք չէ ընկրկել և վախենալ, այլ ընդհակառակը, միասնաբար պաշտպանել բոլոր այն արժեքները, որոնք մենք կիսում ենք», – ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով Փինք Արմենիա ՀԿ-ի ներկայացուցիչների հետ ծաղիկներ դրեց դեսպանատան կիսով չափ իջեցված դրոշի տակ: