Լրահոս
Օրվա լրահոսը

«Հա ջան չասես, քո հայրությունը չեմ ճանաչել». Քննարկումներ ՊՆ-ում. «1in.am». (Տեսանյութ)

Հունիս 13,2016 23:20

ՊՆ կարիքների համար ապրանք մատակարարողները և պաշտպանության փոխնախարար, Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը կրկին հանդիպեցին արդեն փոխնախարարի սենյակում։ Նրանց հարցերին, ի տարբերություն նախորդ անգամվա, տրվում էին սպառիչ պատասխաններ, առաջարկվում էին նաև լուծումներ։ «Լևոն և Լամարա» դեղատների տնօրեն Գեղամ Մոսինյանը հայտարարել էր, որ պատերազմական խառը շրջանում զանգել են և իրեն ասել, որ ստերիլ ձեռնոցների մատակարարումն ավելացնի, իսկ այժմ երկու անգամ ավելի ապրանքը նույն գնով են ուզում ձեռք բերել։ Նա նշում է, որ պետք է մատակարարվեր 60 հազար հատ, հիմա ասում են՝ այդքան զույգ։

Գնման գործընթացից դժգոհությունները բարձրաձայնելու համար Պաշտպանության նախարարություն քննարկման էր ներկայացել նաև «Խաչպար» ընկերության տնօրենը։ Ախտահանիչ քիմիական միջոցներ առաջարկող ընկերության տնօրենը պնդում է՝ հրաժարվել են պայմանագիր կնքելուց՝ պատճառաբանությամբ, որ ապրանքը չի համապատասխանել պահանջվող տեխնիկական ցուցանիշներին։

«Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանն էլ երկու խնդիր էր ներկայացրել՝ մեկը ապրանքի մատակարարման վճարման հետ կապված, մյուսն էլ սև ցուցակում հայտնվելու։ Վահե Վարսանյանը նախորդ հանդիպմանը հորդորել էր փոխնախարարին իր դու-ով չխոսել։ Այսօր էլ միմյանց ուղղված հորդորները քիչ չէին։

Չնայած միմյանց ուղղված զգուշացումներին, Մովսես Հակոբյանը Վահե Վարսանյանին խոստացավ, որ սև ցուցակում չի հայտնվի, դրա հիմքը հարցը երկար քննարկելուց հետո չտեսավ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «1in.am»-ի տեսանյութերում`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930