Անապայում այսօր կայացան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի մենամարտերը:
Հայաստանի չորս մարզիկներից երեքը, թեեւ չհաղթահարեցին նախավերջին արգելքը, բայց նվաճեցին բրոնզե մեդալներ: Նրանք են. 49 կգ՝ Արսեն Աբգարյան, 56՝ Ժորժիկ Մարության, 69՝ Գուրգեն Մադոյան: Իսկ ահա գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հերթական հաղթանակն է տոնել եւ եզրափակչում չեմպիոնի կոչումը վիճարկելու է Ռուսաստանի ներկայացուցչի հետ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Գուրգեն Մադոյանը, որ իր բոլոր մենամարտերը անցկացրել էր մեծ վերելքով, կիսաեզրափակչում է էլ բացահայտ առավելություն ունեցել ռուս մրցակցի նկատմամբ, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը ՀԲՖ կայքի