Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը:
Հայաստանցի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, հանդես գալով 50+ տարիքային խմբում, եզրափակիչ տուրում միավորը բաժանեց Գիորգի Բագատուրովի հետ, իսկ հաղթողի երրորդ հավակնորդ Զուրաբ Ստուրուան կարեւոր հաղթական միավոր վաստակեց, ինչի արդյունքում մրցանակակիրները դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:
- Զուրաբ Ստուրու (Վրաստան)՝ 7,0 միավոր
- Գիորգի Բագատուրով (Վրաստան)՝ 6,5
- Ռաֆայել Վահանյան (Հայաստան)՝ 6,5
Մեր երկու շախմատիստներ եւս հաջող հանդես եկան եւ տեղ զբաղեցրին լավագույն տասնյակում: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ, իսկ Ռոման Ակոպովը (6,0)` 7-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chessfed.am-ի