Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում տեղի ունեցած հնագիտական հետազոտություններին նվիրված գիտաժողով և ցուցահանդես Լեհաստանում

Հունիս 13,2016 20:40

Հունիսի 9-ին Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի կողմից 2013-2015թթ. Հայաստանում իրականացված համատեղ պեղումներին և հետազոտություններին:

Գիտաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը կարևորեց գիտության և հետազոտությունների ոլորտում հայ-լեհական համագործակցությունը` վերոնշյալ ծրագիրը համարելով դրա լավագույն օրինակներից մեկը:

Դեսպան Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունից «Ներսես Շնորհալի» հուշամեդալ և պատվոգիր հանձնեց արշավախմբի համաղեկավար Քշիշտոֆ Յակուբյակին և արշավախմբի անդամ Մաթեուշ Իսկրային:

Գիտաժողովի ընթացքում հայ և լեհ գիտնականները ներկայացրեցին Հայաստանի Մեծամոր հնավայրի տարածքում իրականացված համատեղ պեղումների և հետազոտությունների արդյունքները: Քննարկվեցին նաև համագործակցության առաջիկա ծրագրերը, որի շրջանակներում 2016թ. մեկնարկելու են հայ-լեհական հնագիտական երկրորդ արշավախմբի աշխատանքները Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատի մատույցներում:

Հունիսի 11-ին Լեհաստանի Մրագովո թանգարանում ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի և «Էթնոս» գիտական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով պաշտոնապես բացվեց Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ-լեհական արշավախմբի աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային և հնագիտական վայրերը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Մրագովոյի քաղաքապետ Օտոլիա Աննա Սիեմիենիչը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, հայ-լեհական հնագիտական արշավախմբի համաղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն Քշիշտոֆ Յոկուբյակը, գիտաշխատողներ, արվեստի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Ցուցադրությունը կշարունակվի երկու ամիս, որից հետո այն կկազմակերպվի Վարշավայում և Լեհաստանի այլ քաղաքներում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930