Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, 16 տարին չլրացած աղջկա հետ սեքսուալ գործողության կապակցությամբ իրավապահներին հաղորդում է տրվել:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ վարչությունում դրա վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Անհրաժեշտության դեպքում կհարուցվի քրեական գործ: Գործը կարող է հարուցվել ոչ թե բռնաբարության, այլ անչափասի հետ սեռական գործողություն ունենալու հոդվածով:
Անչափահաս աղջիկը հունիսի 9-ին Իջեւան քաղաքում, իրավապահների կողմից, մանկավարժ-հոգեբանի ներկայությամբ, հարցաքննվել է: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ