30 տարի Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի աշխատող Աղունիկ Խաչատրյանը «Առավոտին» հայտնեց, որ դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանի հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով ոչ միայն դասաժամերի թիվն է կրճատվել, այլեւ դասղեկությունից զրկվել:
Ուսուցչուհու պնդմամբ, որեւէ մեկը չի համարձակվում բարձրաձայնել դպրոցում առկա մթնոլորտի մասին, քանի որ դա կարող է ոչ հաճելի հետեւանքներ ունենալ դժգոհողի համար: Ուսուցչուհու հավաստմամբ, մինչեւ վերջերս տնօրենի ամուսինն էլ էր խառնվում դպրոցի գործերին, ու ինքը ստիպված է եղել ոստիկանություն դիմել:
Մասիսի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Հասմիկ Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցում խոստացավ, որ բարձրացված խնդիրները կուսումնասիրվեն:
Այլ մանրամասներ՝ տպագիր «Առավոտի» հունիսի 14-ի համարում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ