Գերմանական Bild հանդեսը գրում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ապագայի ընտրության հարցում որոշում պետք է կայացնի այս շաբաթվա ընթացքում:
Ըստ աղբյուրի, «մեղուները» Մխիթարյանին առաջարկում են երկարացնել մինչեւ 2017 թվականի ամառ գործող պայմանագրի ժամկետը՝ տարեկան 7 մլն. եվրո աշխատավարձ առաջարկելով: Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ գրանդ ակումբում:
Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված են իտալական «Յուվենտուսը», անգլիական «Արսենալը», «Չելսին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ