Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հրապարակել է 2016թ. հունիս 6-ի դրությամբ ՀՀ ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը: Այդ աշխատանքների թիվը 32-ն է: Ընդ որում՝ ոչ պատշաճ աշխատանքներից 4-ը դոկտորական ատենախոսություններ են՝ տնտեսագիտության, լեզվաբանության, բժշկության, ֆիզիկամաթեմատիկական բնագավառներից:
Ինչպես նախկինում, այս անգամ էլ «խոտանված» ատենախոսությունների առյուծի բաժինը՝ 11 աշխատանք, տնտեսագիտության ոլորտից է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ