Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները հնարավոր է վերսկսվեն: Հիշեցնենք, նախագծի երրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ էլ նախագծի համահեղինակներից Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չէր բացառել փոփոխությունների համար քննարկումների շարունակումը, մինչեւ ընդդիմադիր ուժերի հետ ընդհանուր հայտարարի գան:
Այսօր լրագրողների հետ զրույցում, Դավիթ Հարությունյանն ասաց, որ վերջնական մոտեցումներ դեռ չկան. «Հենց վերջնական պատրաստ եղավ` այդ ժամանակ կասենք»:
«Տվյալ դեպքում, երբ խոսում են կոնսոլիդացիայի մասին, Սահմանադրությունը նախատեսում է 3/5-րդ, իսկ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 4/5-րդով, բայց կցանկանայի՞ ես, որ ընդունվեր 5/5-րդով, այո, կցանկանայի»,- հավելեց նա:
Դավիթ Հարությունյանն ասաց նաեւ, որ քայլեր են արվում նույնականացման քարտերով քվեարկություն կազմակերպելու համար:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ