Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ կատաֆալկան ավելի շուտ չէին կրճատում (Տեսանյութ)

Հունիս 13,2016 13:55

«Ես խորհուրդ եմ տալիս ձեզ՝ վարչապետի խոսքը շատ ուշադիր եւս մեկ անգամ ընթերցել, եթե ընկալելի չի լինի ձեր համար, նոր տվեք ձեր հարցերը»,- խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին այսպես արձագանքեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Լրագրողի հարց-դիտարկումը վերաբերում էր նրան, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս մեկ ամսով հետաձգել է մենաշնորհների դեմ պայքարը:

Լրագրողները Դավիթ Հարությունյանից նաեւ հետաքրքրվեցին`իր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում օպտիմալացում, քանի որ գյուղատնտեսության նախարարությունը կրճատել է իր բալանսում գտնվող կատաֆալկաներ, արդարադատության նախարարությունը՝ 1977 թվականի մեքենաներ: «Ես կարծում եմ, դարձյալ դա ձեր անուշադրությունից է գալիս: Եթե դուք ուշադիր հետեւեք այն աղյուսակը, որ կառավարությունը հաստատեց, թե քանի՞ մեքենա էր ֆինանսավորվում 2016 թվականի բյուջեով եւ քանի՞ մեքենա է ֆինանսավորվելու 2017 թվականի բյուջեով, ձեզ համար տարբերությունն ակնհայտ կլինի»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

Նա անպատասխան թողեց հարցը, թե ինչո՞ւ չշահագործվող եւ անպիտան մեքենաներն ավելի վաղ չէին կրճատվում:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930