2016թ. հունիսի 10-ին, Մետաքսի ճանապարհ հյուրանոցում տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան կուսակցության չորրորդ դրամահայթայթման երեկույթը, որին մասնակցում էին 100-ից ավելի հյուրեր, կուսակցության համակիրներ: Երեկույթի ընթացքում կուսակցության գործունեության համար հանգանակվեց 2 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար՝ ներառյալ բանկային փոխանցումները: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում կատարեցին կուսակցության գործունեության համար՝ դրանով Հայաստանում ձևավորելով քաղաքական նոր մշակույթ:
Հիշեցնենք, որ կուսակցության դրամական միջոցները գոյանում են 2 աղբյուրներից՝ կուսակցության անդամների անդամավճարներ և դրամահայթայթման երեկույթներում կատարված հանգանակություններ:
Լուսավոր Հայաստան կուսակցություն