Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում բավական աղմուկ բարձրացրած ՀՕՊ համաձայնագիրը ներառված չէ: Այդ առիթով խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հետեւյալ պարզաբանումը տվեց. «Դա մեկ, երկու օրվա հարց չի եղել: Ժամկետները որոշում ենք մենք, եթե լինի դրա անհրաժեշտությունը՝ կասենք, մենք չենք շտապում»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց նաեւ, որ դեռեւս հստակ չէ, թե ե՞րբ է համաձայնագիրը բերվելու խորհրդարանի վավերացմանը:
Նա համամիտ չէ, որ համաձայնագրի վավերացումը հետաձգվեց, երբ այն աղմուկ բարձրացրեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ