Թեեւ ԲՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ 2015 թվականի բյուջեի կատարողականին «ձեռնպահ» է քվեարկելու, սակայն խմբակցության 20 պատգամավորներ «կողմ» քվեարկեցին:
Հիշեցնենք, քիչ առաջ խորհրդարանն 88 «կողմ» ձայներով ընդունեց 2015 թվականի բյուջեի կատարողականը:
ԲՀԿ-ից «կողմ» քվեարկեցին Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Մուրադ Գուլոյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Գուրգեն Արսենյանը, Ռուբեն Գեւորգյանը, Վահան Բաբայանը, Ռուստամ Գասպարյանը, Աբրահամ Մանուկյանը (վերջինս դահլիճում էլ չէր), Կարո Կարապեյանը, Արշակ Մխիթարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը, Տիգրան Ստեփանյանը, Տիգրան Ներսիսյանը, Բազմասեր Առաքելյանը, Արա Արամյանը, Արայիկ Աղաբաբյանը:
Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը չեն քվեարկել:
Կարդացեք նաև
«Կողմ» է քվեարկել նաեւ ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ