Վրացի գործարար Զուրաբ Չիգոգիձեն որոշել է մի նախագիծ հովանավորել, որի արդյունքը պետք է դառնա Գեորգի Դանելիայի հանրահայտ «Միմինո» ֆիլմի շարունակության նկարահանումը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։
Նախաձեռնության մասին խոսել է գործարար Չիգոգիձեն. «Այս գաղափարն ինձ մոտ բավականին վաղուց էր ծնվել, և ես հարմար պահի էի սպասում։ «Միմինոն» իմ սիրած ֆիլմն է։ Իմ կարծիքով՝ այդ ֆիլմում իրապես բացահայտվում է վրացիների և ռուսների միջև ընկերությունը և ոչ միայն նրանց միջև»։
Շարունակելով թեման՝ Չիգոգիձեն ավելացրել է. «Վրացիները շատ շփվող ժողովուրդ են, մեզ դուր են գալիս տարբեր մշակույթի ներկայացուցիչները, նրանց հետ շփումը։ Ռուսների հետ մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել՝ հասկանում եք։ Ռուսներն էլ են մշտապես առանձնահատուկ վերաբերմունք ունեցել վրացիների հանդեպ՝ և´ ցարական ժամանակներում, և´ Ստալինի օրոք, և´ առանց նրա։ Վրացիները մշտապես յուրահատուկ դեր են ունեցել Ռուսաստանում։ Վերջին 14 տարիների ընթացքում մեր թիվը Ռուսաստանում զգալիորեն նվազել է, և ես ցանկանում եմ փոխել դա»։
Գործարարի խոսքերով՝ «Միմինոյի» շարունակության սցենարը գրեթե պատրաստ է և ֆիլմի պրեմիերան կարող է կայանալ արդեն 2017թ.։ Ֆիլմը նախատեսված է նկարահանել ռուսերեն լեզվով։
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ գործարար Չիգոգիձեն որևէ կերպ չի հիշատակել հայերին և, ինչպես կարելի է ենթադրել է նրա արտահայտած մտքերից՝ ֆիլմում որևէ անդրադարձ չի լինելու հայերին: