Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ընդդիմադիրներ չենթարկվեցին իրենց խմբակցության որոշմանը (Տեսանյութ)

Հունիս 13,2016 12:52

88 «կողմ», 15 «դեմ» եւ 14 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ՝ այսօր հրավիրված արտահերթ նիստում խորհրդարանն ընդունեց 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը: Այն խորհրդարանում քննարկվել էր անցած շաբաթ կայացած քառօրյա նիստում:

Հիշեցնենք, անցյալ տարվա կատարողականին հայտարարել էր, որ «կողմ» է քվեարկելու միայն ՀՀԿ խմբակցությունը: «ՀԱԿ», «Ժառանգություն» եւ ՕԵԿ խմբակցությունները հայտարարել էին, որ «դեմ» են քվեարկելու, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն`«ձեռնպահ»: ՀՅԴ-ն, ի դեպ, 2015-ի բյուջեին «դեմ» էր քվեարկել: Սակայն, դատելով, «կողմ» քվեարկածների քանակից, ընդդիմադիր խմբակցություններից ոմանք, ի հեճուկս խմբակցությունների որոշման, «կողմ» են քվեարկել:

Մինչ կատարողականի քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկեց վերանայել նաեւ 2016 թվականի բյուջեն: Ըստ պատգամավորի, բյուջեի ընդունումից հետո առաջնահերթություններ են փոխվել, ուստի, տրամաբանական է, որ արտահերթ նիստով վերանայվի նաեւ երկրի գլխավոր փաստաթուղթը: Իր խոսքը պատգամավորն ուղղում էր դահլիճում նստած վարչապետին եւ կառավարության անդամներին:

Նիստը նախագահող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորին ասաց, որ քվեարկության ընթացքում կառավարությունը չի կարող պատասխանել, ուստի, ավելի ուշ կարձագանքեն հարցադրմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930