Հունիսի 13-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 2016թ առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Ծրագրի շրջանակում 2016թ.-ին նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ինչպես նախորդ տարիներին, ծրագիրը դարձյալ կընթանա 8 փուլով՝ հունիսի 13-ից օգոստոսի 27-ը: Այս տարի ևս «Արի տունը» կունենա քառօրյա ճամբարային ծրագիր, որը կկազմակերպվի Ծաղկաձորում:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով արիտունցիներին՝ նախարարը նշեց. §Սիրելի° երիտասարդներ, ուրախ եմ այսօր ձեզ ողջունել 2016թ.-ի §Արի տուն¦ ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար: Կատարվել է ձեր բոլորի երազանքը, այսօր դուք մասնակցում եք մի ծրագրի, որը արդեն 7 տարվա պատմություն ունի: Ծրագիրը իր բնույթով, կազմակերպչական ողջ ծավալով, գրավում, հիացնում է մեր երիտասարդներին և օգնում, որ նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, սիրեն Հայրենիքը՝ նորից վերադառնալու պայմանով: Ես կարծում եմ, որ դուք այս 14 օրերի ընթացքում ունենալու եք շատ մեծ և հետաքրքիր բացահայտումներ, ձեռք եք բերելու ամենակարևորը՝ ընկերներ և բարեկամներ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր հյուրընկալ ընտանիքներին, ովքեր իրենց դռները բացել և սիրով հյուրընկալել են մեր պատանիներին ու աղջիկներին: Սիրելի° երեխաներ հավատացած եմ, որ այս 14 օրերը ձեզ համար հիշարժան են դառնալու: Բարո°վ եք եկել Հայրենիք¦:
Նախարարը Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:
Ազդարարելով «Արի տուն» ծրագրի մեկնարկը՝ ՀՀ սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 14-ամյա Գևորգ Բաղդասարյանին (Սիրիա) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը և հանձնեց պայուսակը:
Կարդացեք նաև
Այնուհետև ցուցարդվեց §Արի տուն¦ ֆիլմը: Իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին Մարիանա Սահրադյանը և Հայկ Եսայանը:
Ծրագրի առաջին փուլին կմասցնակցեն 42 պատանիներ ու աղջիկներ, որոնցից 20-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, 22 մասնակիցները՝ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից և ԱՄՆ-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ