2014թ. հունիսին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինան հետևողական է Եվրամիության լիիրավ անդամի կարգավիճակ ձեռք բերել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Թեմայի առնչությամբ խոսել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը՝ Ուկրաինա-շվեդական գործարար համաժողովի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որտեղ կլինի Ուկրաինան տասը տարի հետո։ Լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան՝ Գրոյսմանն ասել է. «Եվրամիությունում։ Մենք Եվրամիության անդամ կլինենք»։
Տեղեկացնենք նաև, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինային անհրաժեշտ է 20 կամ 25 տարի։