Սահմանամերձ Ոսկեպար գյուղի ռազմագիտության ուսուցիչ Նվեր Բեգլարյանի ավագ որդին ժամկետային զինծառայությունն անցկացնում է Արցախում: Նա վերջերս է տեսակցություն գնացել որդուն:
Ն. Բեգլարյանը մեզ հետ զրույցում իր տպավորությունները կիսեց Արցախից: Նա Ղարաբաղի ճանապարհներին չի տեսել արագաչափ սարքեր, ավտոմեքենաներին լիցքավորվող գազը Հայաստանի համեմատ թանկ է՝ Դրմբոնում մեկ խորանարդ մետրը՝ 280, Հադրութում 260 դրամ:
Զինվորի ծնողը դժգոհեց, որ Արցախում ծառայող որդու հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ ռոումինգ ծառայություն է գործում, ինքը թանկ է վճարում:
Նա ասաց, որ Հայաստանը եւ Արցախը միասին են, իսկ ռոումինգ ծառայությունը գործում է օտար երկրներ զանգահարելու դեպքում եւ հավելեց. «Մեր որդիները հայրենի Արցախն են պաշտպանում, այնտեղ զանգելիս ինչո՞ւ է ռոումինգ գործում»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ