Գերմանիայի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Կլեմենս Պրոկոպը Միջազգային օլիմպիական կոմիտեին կոչ է արել՝ Ռուսաստանի մարզիկներին թույլ չտալ մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին:
Reuters-ը տեղեկացնում է, թե դա է վկայում նրա բաց նամակը, որը հրապարակվել է Der Spiegel հանդեսում: «Վերջերս ստացված վկայությունները մատնացույց են անում հավասար հնարավորությունների անտեսումը: Դա նշանակում է, որ ռուսները խաբել են ոչ միայն թեթեւ աթլետներին: Դավաճանվել է ՄՕԿ-ի գաղափարախոսությունը», – Պրոկոպի խոսքերը մեջբերում է գերմանական հանդեսը: Պաշտոնյան իր նամակում նշել է, թե գերմանացի մարզիկները ցնցված են Ռուսաստանում պետական մակարդակով հովանավորված դոպինգային պատմություններից:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
11.06.2016