Մերօրյա հերոս Սամվել Սահակյան. Պաշտպանության բանակի N զորամասի տանկային վաշտի ավագ նշանառու-օպերատոր, եֆրեյտոր Սամվել Սաղաթելի Սահակյանը ապրիլի 2-5-ը ԼՂՀ ՊԲ N պաշտպանական շրջանի 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ տանկի անձնակազմով ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ, 3 մարտական դիրք է ետ վերցվել՝ պատճառելով զգալի մարդկային կորուստներ, այդ թվում ոչնչացվել է հակառակորդի բրիգադի պետը:
Մարտական Խաչ 2-րդ աստիճանի ասպետ Սամվելի տարեկիցները հպարտանում են 80,000 դոլար արժեցող մեքենա վարելով, սակայն ինքը երկու տարի անձնական վարորդով 800,000 դոլար արժեցող տանկով է երթևեկել:
Սամվելը կատակում է, սակայն մեր երիտասարդների շրջանում արժեքների գիտակցման լուրջ խնդիր կա, ցավոք, շատ երիտասարդների նպատակների և արժեքների շարքում մեծ տեղ են զբաղեցնում մեքենաներն ու առանձնատները, թանկարժեք հեռախոսներն ու հագուստը:
Իսկ ի՞նչ արժեքներ ունի Սամվելը. նրա համար բարձրագույն արժեքը հայրենիքն է, ընտանիքն է և խաղաղությունը, որ իրենք են պարտադրել հակառակորդին: Խելացի և աշխույժ երիտասարդը շուտով կավարտի զինվորական ծառայությունը, բայց իր հիշողության մեջ միշտ կպահի ապրիլյան հաղթանակած դրվագները և մշտապես փառքով կկրի Մարտական Խաչ շքանշանի ասպետի կոչումը:
Կարդացեք նաև
Սամվելը և նրա նմանները պիտի լինեն այն տեսակը, որին ցանկանան նմանվել և ձգտել մեր մանուկները, պատանիներն ու երիտասարդները: Նրանք են մերօրյա հերոսները, որոնց պետք է ճանաչել, գնահատել և փառաբանել:
Արմեն ԽԱՉԻԿՅԱՆ