Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը՝ Հայկ Խանումյանի ծեծի մասին. «Ջանքեր կգործադրենք, որ այս դեպքը մեր պատմության մեջ լինի եզակի». (Տեսանյութ) «Ազատություն»

Հունիս 13,2016 08:48

«Ազատությունը» զրուցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Ազատություն»․ – Պարո՛ն նախագահ, Ձեր այցը հաջորդում է մի աղմկահարույց միջադեպի, որի մասին չեմ կարող չհարցնել: Խոսքը Ղարաբաղի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ կապված միջադեպի մասին է: Մեկուկես տարում երկու աղմկահարույց միջադեպ՝ խոսքը Բերձորի և ընդդիմադիր պատգամավորի առևանգման և ծեծկռտուքի մասին է: Երկու դեպքում էլ թիրախը այլախոհներն են, իշխանությունների ընդդիմախոսները: Ի՞նչ է կատարվում Արցախում, ո՞ւր է այն ժողովրդավարությունը, որի մասին հաճախ խոսում եք և հակադրում հարևան Ադրբեջանին:

Սահակյան․ – Առիթ ունեցել եմ այս վերջին կատարված դեպքի հետ կապված իմ տեսակետը ներկայացնելու: Ես նաև հանդես եմ եկել հատուկ հայտարարությամբ, նշելով, որ կատարվածը լուրջ հարված է մեր երկրի համար, որովհետև մենք չենք թաքցրել և չենք թաքցնում, որ կառուցում ենք սոցիալական, իրավական պետություն և մենք չենք սահմանափակվել միայն այդ առաջադրանքի մի մասի կատարմամբ:

Մենք ուզում ենք կառուցել իրավական և սոցիալական պետություն, որը կլինի նաև օրինակելի մյուսների համար՝ մյուս երկրների և ժողովուրդների համար:

Բարեբախտաբար այս տարիների ընթացքում մեր ձեռքբերումները այդ ուղղությամբ գնահատվել են միջազգային հանրության կողմից, տարբեր երկրների ներկայացուցիչներ, մասնակցելով Արցախում իրականացվող գործընթացներին՝ լինեն դրանք ընտրություններ, հասարակական կյանքի ձևավորման հետ կապված գործընթացներ, քաղաքացիական մեր հասարակության ձևավորման հետ կապված գործընթացները: Միշտ բարձր գնահատանքի են արժանացել մեր ձեռքբերումները:

Ես գտնում եմ, որ նրանց գնահատականները համապատասխանում են իրականությանը, որովհետև համահունչ են նաև մեր գնահատականներին և այս ուղին մենք բռնել ենք գիտակցաբար և հանուն այդպիսի երկիր կառուցելու մենք ցուցաբերում ենք մեր լավագույն հատկանիշները: Սա է մեր ուղին և, բարեբախտաբար, այդ գործընթացի մասնակիցն է ոչ միայն Արցախի քաղաքական իշխանությունը, այլև մեր ողջ ժողովուրդը: Եվ դրա համար է հաջողվում մեզ այդ ուղղությամբ արձանագրել այդպիսի հաջողություններ: Իսկ այն, ինչ կատարվել է, ես քննադատել եմ, քննադատում եմ:

Ես տվել եմ համապատասխան ցուցումներ իրավապահ մարմինների պատասխանատուներին: Այս պահի դրությամբ կատարված աշխատանքները տվել են իրենց արդյունքները, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները իրականացրել են օպերատիվ-քննչական բնույթի աշխատանքներ, ինչպես նաև բացատրական աշխատանքներ և այդ միջադեպի մասնակիցները այս պահի դրությամբ ձերբակալված են և իրականացվում է համապատասխան մարմինների կողմից հետաքննություն:

Ես ավելի քան համոզված եմ, որ այդ հետաքննությունը ընթացքավորվելու է և օրենքի համապատասխան և՛ մեր դատական մարմինները կտան համապատասխան գնահատականներ, և՛ կընդունեն համապատասխան որոշումներ և մենք կհամարենք այս ամենը իբրև եզակի դեպք և այսուհետև էլ լրացուցիչ ջանքեր կգործադրենք, որպեսզի այս դեպքը մեր պատմության մեջ լինի եզակի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930