Լրահոս
Օրվա լրահոսը

Եփուկներ՝ մազերի փայլի համար

Հունիս 13,2016 11:45

Որպեսզի մազերը ոսկեգույն երանգ ունենան, ապա ամեն առավոտ օծել հետեւյալ թուրմով եւ թողնել մինչեւ լավ չորանա.
1 լիտր ջրին ավելացնել 4 հատ մեխակ, 1 պտղունց թեյ, 1 նարնջի չոր, մանրացրած կեղեւ եւ 1 ճաշի գդալ ծոթրին։ Բոլորը միասին 5 րոպե եռացնել, պահել թուրմը ողջ գիշեր, ապա քամել եւ քսել մազերին։

Ձեր մազերին ավելի սեւ փայլ տալու համար լվանալուց հետո ցողեք հետեւյալ թուրմով՝ 1 լիտր ջրի մեջ եռացնել մեկ բուռ պրաս՝ ինքնացան կակաչ, թողնել սառչի 10 րոպե, ապա քամել եւ այս թուրմով ցողել մազերը։

Մազերի բաց գույնը եւ փայլը պահպանելու համար օգտագործել արեւածաղկի թերթիկների եփուկը։ Դրա համար օրը 1 անգամ մազերը ողողել արեւածաղկի եփուկով (2 ճաշի գդալ արեւածաղկի չորացած թերթիկների վրա լցնել 300 միլիգրամ եռացրած ջուր եւ թողնել 2 ժամ)։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

 11.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել