«Ամերիկայի ձայն». Հիսուն մարդ է զոհվել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի համասեռականների «Փալս» գիշերային ակումբում, որտեղ կիրակի օրը վաղ առավոտյան մի մարդ խառը կրակ է բացել հավաքվածների ուղղությամբ: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ զանգվածային սպանությունների շարքում զոհվածների թվով ամենամեծ հարձակումն է:
Առնվազն 53 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով: Ոստիկանությունը կրակել-սպանել է հարձակումն իրականացրած անձնավորությանը: Ինչպես ոստիկանության պաշտոնատար անձինք են ասում, հարձակվողը նախապես լավ պատրաստված է եղել, ով իր հետ կրել է հրացան, մի նռնակ ու «այլ սարքավորում»:
Այժմ հարցաքննում են աֆղանստանցի 29-ամյա մի երիտասարդի:
https://www.youtube.com/watch?v=gcTSy0TiDq0