Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացած շախմատի Եվրոպայի վետերանների Եվրոպայի առաջնության 50+ տարիքային խմբի մրցաշարում այսօր Ռաֆայել Վահանյան-Զուրաբ Ստուրուա եւ Նիկոլայ Լյոխկի-Գիորգի Բագատուրով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը պարտության մատնեց չորրորդ ռուսաստանցի Եվգենի Կալեգինին, որի արդյունքում եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորող առաջատարների թիվը կրճատվեց մեկով:
Գիորգի Բագատուրովը, Ռաֆայել Վահանյանը եւ Զուրաբ Ստուրուան ունեն 6,0-ական միավոր: Կարեն Մովսիսյանը 5,5 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական: Առաջատարների տասնյակում է մեր հանրապետության եւս մեկ ներկայացուցիչ՝ Ռոման Ակոպովը, որը 5,0 միավորով 9-րդ տեղում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ առաջնության կայքէջի
Կարդացեք նաև