Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի կայքը:
Հետախուզման մեջ գտնվող Բ. Կուանիշբայեւը եւ Ա. Ակպանբետովը ձերբակալվել են ահաբեկչության դեմ պայքարի Ակտյուբինսկի մարզային օպերատիվ շտաբի կողմից: «Ազգաբնակչության մեջ զոհեր եւ տուժողներ չկան», – նշվում է հաղոդագրությունում:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հունիսի 10-ին Ակտոբեում իրականացված հատուկ գործողություններով ոչնչացվել է չորս ահաբեկիչ եւ նրանց մեկ հանցակից: Ընդորում, վիրավորվել է օրինապահ մարմինների երկու աշխատակից: Ավելի ուշ Ղազախստանի գլխավոր դատախազությունը հունիսի 5-ին Ակտոբեում զինված հարձակման կապակցությամբ քրեական գործ էր հարուցել «ահաբեկչական գործողություն» հոդվածի հատկանիշերով:
Ավելի վաղ հայտարարվել էր Ակտոբեի իրադարձությունների գործով եւ ՔՕ այլ հոդվածներով հարուցված ավելի քան 20 քրեական գործի մասին:
Հունիսի 5-ին քաղաքը ենթարկվել էր ազգայնական մի քանի խմբերի հարձակման, որի հետեւանքով զոհվել էր 7 եւ տուժել 38 մարդ: Զենքի խանութի մոտ սպանվել էին վաճառողը եւ անվտանգության աշխատակիցը, ինչպես նաեւ վիրավորվել տեղի մեկ բնակիչ, որն ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում: Մեկ քաղաքացի էլ զոհվել էր մեկ ուրիշ զենքի խանութի վրա հարձակման ժամանակ: Զորամասի վրա գրոհի ժամանակ էլ սպանվել էր երեք զինծառայող:
Նույն օրը Ղազախստանի օրինապաշտպան մարմինները իրականացրել են հակաահաբեկչական գործողություն, որի ընթացքում ոչնչացվել է 13 ազգայնական: Այսօրվա դրությամբ ոչնչացվել է ընդհանուր առմամբ 17 գրոհային:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ