Հայ ծրագրավորողների ստեղծած բոտը (պատասխանների ավտոմատ համակարգը) կօգնի Facebook Messenger-ի միջոցով տեղեկանալ Եվրո 2016-ի հանդիպումների բոլոր մանրամասներին:
Բոտը, օգտագործելով մեսենջերի հնարավորությունները, հարցումներին կարողանում է պատասխանել տարբեր ձևաչափերով՝ տեքստի, նկարների եւ հատուկ կոճակների միջոցով։ Նաև հնարավորություն կա բոտի տված ինֆորմացիան ուղարկել մեսենջերի միջոցով ընկերներին։
Քանի որ աշխարհում կան մեծ թվով ֆուտբոլասերներ, որպես բոտի հետ շփման լեզու ընտրվել է անգլերենը, որպիսի հնարավորություն տրվի աշխարհի բոլոր մարդկանց օգտվել համակարգից։ Օրինակ, եթե բոթին գրենք «euro» բառը, կստանանք կարճ ինֆորմացիա «Euro 2016»-ի մասին։ Գրելով «group a»` կստանանք ինֆորմացիա A խմբի խաղերի մասին, իսկ գրելով «live» բառը` կստանանք բոլոր live խաղերը։ Նաև հնարավորություն կա բոտին խնդրել, որպիսի նա հիշեցնի ձեզ հետաքրքրող խաղերի ժամերը, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարող հետևել հանդիպմանը, ապա բոտը նամակների միջոցով ձեզ կհայտնի խաղի բոլոր կարևոր իրադարձությունների մասին։
Կարդացեք նաև
Թիմում 4 հոգի են` Նարեկ Հովսեփյան, Գոռ Մաթևոսյան, Սերգեյ Ասրյան ու Արամայիս Խաչատրյան, չորսն էլ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ։ Բոտի ստեղծման գաղափարը նրանց մոտ առաջացել է, երբ տեղեկացել են, որ Facebook-ը պատրաստվում է իր մեսենջեր պլատֆորմայի API ստեղծել, որը իր հերթին հնարավորություն կտար ստեղծել բոտեր՝ տարբեր նպատակներով:
Գ. Մաթևոսյան