ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հունիսի 8-ից հետախուզվում էին Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում` Արարատ Նիկողոսյանը և Արտաշես Չիչոյանը հունիսի 12-ին, ժամը 4- ի սահմաններում, ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Արարատ Նիկողոսյանը և Արտաշես Չիչոյանը կալանավորված են:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Ավելի վաղ նույն գործով կալանավորվել էր մեկ այլ անձ՝ 1990 թ. ծնված Խաչիկ Կոսյանը:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն
Մենք այսօր ապրում ենք մի ժամանակ, երբ ազգը չունի իր էլիտան, որը ոչ միայն հասարակությանն էր դաստիարակում այլեւ իշխանությունների վրա իր հստակ ազդեցությունն ուներ:Հարգանք ու ահ կար իշխանության կողմից այդ շերտի նկատմամբ: Այսօր չկա այն շերտը, որն ասի’ չի կարելի այսքան անճաշակ, այսքան անիմաստ ու այսքան անհեռանկար ապրել: “Մենք կորցրել ենք հարգանքը մեկս մյուսի նկատմամբ, կորցրել ենք հարգանքը կիրթ մարդու նկատմամբ, կիրթ լինելը արդեն առավելություն չի, գիտելիք ունենալը առավելություն չի, եթե փողատեր էս ապա ցանկացած դիպլոմ կարող էս գնել այնպես ինչպես ցանկացած միրգ շուկայից:Հիմա չգիտեմ, թե ինչով ենք ապրում: Համենայն դեպս’ չենք ապրում մեր հաղթանակներով: Այսօր ո՞վ է ակնածանքով հարգում 1990-94 թթ. զոհվածների հիշատակը, եղածների, ապրողների ավանդը. ոչ ոք:Ազգը դարձել է մի փոր հացի գերի, կյանքը կտա մի փոր հացի համար, մարդ կսպանի, այն էլ ՀԱՅ-ի: Իսկ ինչո՞ւ դարձանք այդպիսին դա գալիս է վերեւից: Ինչպես ասում են’ ձուկը գլխից է հոտում: Եկան մարդիկ, մեզ ղեկավարեցին, որոնք չպիտի գային, որոնք իրավունք չունեին ղեկավարելու, որոնք իրավունք չունեին իշխելու, եկան, իշխեցին, թալանեցին, ոչնչացրին:Ամեն ինչ սկսվեց 1996 թ դա մեր պատմության չփակված էջն է «Լեոն Տեր Պետրոսյան,Վանո Սիրադեղյան,Վազգեն Սարգսյան»որոնք հիմնական ղեկավարներն են պետական հեղաշրջման: Ես ցավ չունեմ որ մեր նյութական արժեքները կորցրեցինք, գործարան փակվեց, եվ այդ բոլորը վերականգնելի է:Իմ ցավն այն է, որ մարդը փչացավ,՛՛Փչացրին ամբողջ ազգին՛՛: Իսկ մարդուն փչացնելը շատ հեշտ բան է, նրա կյանքը իմաստից զրկելը առավել եւս: Ազգը 90 տոկոսով չարչիներ են, սովորական չարչիներ, որոնք “վերպետությամբ՝ հնարքով մի բան պոկել՝ խլել մեկից, կորզել,սպանեն” ուրիշ խնդիր չունեն:Խնդիր չունեն հարեւանի կյանքը մի քիչ թեթեւացնեն, խնդիր չունեն մեկին դաստիարակել, դա վարձու աշխատանք գործադրող կապիտալիստների դասակարգն չի, դա ամենաիսկական չարչիություն է: Ապրիլի 24-ը դա մի մեծ տոն է, այդ սուրբ օրը փոխանակ ծաղիկն էժանացնեն’ թանկացնում են եվ չկա մեկը որ ասի«Այ չարչի դա անընդունելի է»:Այս տարվա դեպքերից մեկը 1000 դրամի համար իրար էին դանակահարել ծաղիկ վաճառողները, դե իհարկե այդ օրը 1915 թ ՀԱՅ-ի արյուն է թափվել, այդ օրը պետք է կրկնել արյուն թափելով, որովհետեւ այդ չարչիները խնդիր ունեն մեզ մորթազերծ անել, մինչեւ վերջ: Անկախ նրանից դու հայ ես, թե ինչ ես. Այսինքն, վարվում են մեզ հետ թուրքից, քրդից վատ: ՀՀԿ անդամ,փոխնախագահ, ազգությամբ Հույն, որի պապն եղել է ֆաշիզմի լեգիոնի հրամանատար,Հուաստանից գաղթված եվ Հայաստանում բնակություն հաստատած « յոյն» “ այսօր դպրոցականներին ողջույնում է եվ դուրս են բերում քաղաքական ինչ-որ միջոցառումների: Նրանք արդեն վաղվա քաղաքացի չեն, նրանք վաղը մեծանալու են, դառնալու են սովորական տականք, հասարակության դեն գցած բան, որովհետեւ մարդը այդ տարիքում է կորցնում պետականության զգացողությունը, անկախ նրանից, թե ով է երկիրը ղեկավարում: Այդ երեխան վաղն ամեն ինչի ընդունակ կլինի, եւ մարդ կծեծի, եւ մարդ կսպանի, եւ իշխանության կձգտի ամեն գնով միայն իր անձնական շահի համար: