Նոյեմբերյան քաղաքի բնակիչներն իրար էին հարցնում, թե ո՞վ է այրվածքներից մահացած իրենց համաքաղաքացին եւ պատասխան չէին ստանում:
Մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են, որ հունիսի 10-ի կեսգիշերին Նոյեմբերյանում արտակարգ դեպք է տեղի ունեցել, Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա տղամարդու կիսայրված դի: Դին հայտնաբերվել է վերջինս կինը, որը տանը տեսել է այրված հեռուստացույց, իսկ ամուսինն անշարժ ընկած է եղել՝ մարմնի տարբեր մասերում այրվածքներով:
Զանգահարեցինք Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանին, նրանից տեղեկացանք, որ հունիսի 10-ի կեսգիշերին այրվածքներով, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Բագրատաշեն գյուղի բնակիչ, նա մահացել է կայծակի հարվածից: ԲԿ-ից դեպքի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը:
Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ մահացած տղամարդը Գյումրիից էր, նա Բագրատաշենում կնոջ հետ բնակվում էր վագոն-տնակում: Գյուղապետն ասաց, որ ինքը հիմա Բագրատաշենում չէ, չգիտի այդ մարդու մահվան ստույգ պատճառը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ