Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համով-հոտով Երևանը»` էքստրեմալ պայմաններում (ֆոտոշարք)

Հունիս 11,2016 23:22

«Այս տաղավարներում մեր հայկական խոհանոցի արմատներն են. բոլոր ազգագրական և ծիսական տոների կերակրատեսակները ներկայացված են: Ինչքան էլ հասարակությունը լսի, իմանա այս տոների, մեր խոհանոցի մասին, դա բավական չէ. պետք է տեսնի, շոշափի, համը զգա»,- «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի ընթացքում Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հ/կ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:

paraton8Ըստ պարոն Մամուլյանի` «Հացը լեռներում» փառատոնի նպատակն է  ազգային տոների վերականգնումը, ավանդական, ազգային խոհանոցի ճաշատեսակների հիշեցումը: Նշենք, որ փառատոնը ներառված է «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում:

paraton9

Սեդրակ Մամուլյանը շեշտեց, որ արդեն 8 տարի է, ինչ անցկացվում է փառատոնը. «Փառատոնի գաղափարը ծագել է երիտասարդ ազգագրագետների հետ համատեղ: Ամեն տարի այս օրը փոքրիկ տոն է. տարբեր խավերի, նախասիրությունների մարդիկ հավաքվում են մեկ տեղում, որևէ դասակարգում չի լինում, բոլորը մեկ են: Նման միջոցառումները նպաստում են նաև զբոսաշրջության աճին. մեր խոհանոցն ավելի ներկայանալի է դառնում:

paraton6

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը փաստեց, որ սա քաղաքապետարանի նախաձեռնած զբոսաշրջային փառատոններից առաջինն է. «Շատ կարևոր փառատոն է այն տեսանկյունից, որ մեկ տեղում հավաքված են տարբեր կազմակերպություններ, խոհարարական ընկերություններ, որոնք ներկայացնում են, զբաղվում են հայկական, ավանդական խոհանոցի պահպանմամբ, տարբեր բաղադրատոմսերի վերհանմամբ: Շատ կարևոր է երիտասարդ սերնդին ցույց տալ` ինչ հարուստ խոհանոց ունենք»:

paraton3

Նա նաև նշեց, որ «Երևանյան ամառ» միջոցառումների եռամսյա ծրագիրը նպատակ ունի առաջին հերթին հետաքրքիր դարձնել ժամանցը Երևանում. «Մեր այն քաղաքացիների համար, որոնք հնարավորություն չունեն կամ զբաղվածության պատճառով մնում են մայրաքաղաքում, կփորձենք հետաքրքիր դարձնել նրանց առօրյան, մեր զբոսաշրջիկներին ցույց տալ, թե ինչ  փառատոնային, համերգային, մարզական, երիտասարդական ու համեղ քաղաք է Երևանը»:


paraton2

Փառատոնին մասնակցում էին 21 ընկերություններ, որոնցից 12-ը ներկայացնում էին տաղավար տոներ իրենց ավանդական ուտեստներով` Բարեկենդան, Սուրբ Սարգիս, Համբարձման, Վարդավառ, Խաչվերաց, Սուրբ Զատիկ, Մեծ Պահք, Ծաղկազարդ և այլն: Փառատոնի ժամանակ ելույթ ունեցան «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Զարթոնք», «Մարաթուկ» և «Կարին» համույթները:

paraton

Փառատոնի մասնակից, Photo atelier Marashlyan-ի հիմնադիր լուսանկարիչ Էմմա Մարաշլանը առաջին անգամ չէ մասնակցում ազգային բնույթ ունեցող միջոցառումների. «Ներկայացնում ենք Պտղաբերության աստվածուհուն, նրա մարմնի վրա այսօր տեղ-տեղ պետք է նկարենք ազգային խորհրդանիշներ, հետո նա պետք է քայլի տաղավարներով, հյուրերի անցորդների հետ լուսանկարվի»:

Նշենք, որ միջոցառումն անցավ եղանակային էքստրեմալ պայմաններում. անձրևի և քամու պատճառով տաղավարները տեղահան էին լինում:

paraton

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930