Երեւանում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ շախմատի վետերանների Եվրոպայի առաջնության յոթերորդ տուրը:
Հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, որ հանդես է գալիս 50+ տարիքային խմբում, միավորը բաժանեց ռուսաստանցի միջազգային վարպետ Եվգենի Կալեգինի հետ: Այս երկու շախմատիստները Վրաստանի ներկայացուցիչներ Գիորգի Բագատուրովի ու Զուրաբ Ստուրուայի հետ միասին 5,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նախավերջին տուրում Վահանյանը սպիտակներով խաղալու է Ստուրուայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ առաջնության պաշտոնական կայքէջի