Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հավանական է, որ Թուրքիան Սիրիայում գնա միակողմանի ռազմական գործողությունների». Սարգիս Գրիգորյան

Հունիս 11,2016 21:48

Վերջին 10-15 օրերին ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում Լաթաքիայում և Հալեպում, որտեղ ռմբակոծվում են նաև հայկական թաղամասերը։ Փետրվարին Սիրիայում հաստատված հրադադարը փաստացիորեն չի գործում:

Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի՝ հրադադարն օգտագործվում է մի շարք կառույցների կողմից ինքնակազմակերպվելու և Սիրիայի հյուսիսում նոր գրոհներ կազմակերպելու նպատակով: Արաբագետը թուրքական ձեռագիր է տեսնում մասնավորապես քրդական ու հայկական թաղամասերի դեմ ուղղված գործողություններում։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մրցակից «Ջաբաթ ան-Նուսրա»-­ն ինչո՞ւ պետք է ռազմական գործողություններ ծավալի քրդերի դեմ, որոնք գործում են «Իսլամական պետության» դեմ: Կամ ինչո՞ւ պետք է նույն կառույցը ռազմական գործողություններ իրականացնի սիրիական բանակային ստորաբաժանումների դեմ, որոնք կռվում են «Իսլամական պետության» դեմ»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը հավանական է համարում, որ ստեղծված իրավիճակում Թուրքիան Սիրիայում կգնա միակողմանի ռազմական գործողությունների, հատկապես եթե քրդական դիրքերն էլ ավելի ամրապնդվեն:

Նրա կարծիքով՝ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» դեմ իրականացվող ռազմական գործողությունները թույլ են տալիս, որ խմբավորումը կտրվի Թուրքիայի հետ սահմանից։

«Գաղտնիք չէ, որ այդ սահմանից էր գալիս «Իսլամական պետությանն» ուղղված մարդկային, ֆինանսական ու ռազմական աջակցությունը: Սահմանից կտրվելով, փաստորեն, «Իսլամական պետությունը» զրկվում է այդ աջակցությունից։

Խմբավորման դեմ հյուսիսում ծավալվող գործողությունները նույնպես կարևոր են. զրկվելով իր վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներից՝ «Իսլամական պետությունը» քաշվում է անապատ, որտեղ չի կարող պատսպարվել բնակչության թիկունքում։ Նրա դեմ ռազմական պայքարն առավել արդյունավետ կարող է իրականացվել»,- նկատեց արաբագետը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930