Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների 3-րդ մարզական խաղերի մասնակիցները ուղերձ կհղեն Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի մարզիկներին (ֆոտոշարք)

Հունիս 11,2016 20:45

«Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում այսօր կայացավ «Առավոտ» օրաթերթի եւ ՀԱՕԿ-ի համատեղ կազմակերպվող ԶԼՄ-ների միջեւ 3-րդ մարզական խաղերի ծրագրով Սեղանի թենիսի մրցաշարը:

Մասնակցեցին մեկուկես տասնյակից ավելի լրատվամիջոցների 35-ից ավելի աշխատակիցներ: Մրցաշարն սկսվելուց առաջ կազմակերպիչ Աշոտ Հակոբյանի առաջարկով լրագրողները որոշեցին այն անցկացնել «Հայաստանի լրագրողները՝ Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկներին» նշանաբանով: Կկազմվի մասնակիցների ուղերձի տեքստը, որը կփոխանցվի մարզական այս խաղերի հովանավոր եւ կազմակերպիչ ՀԱՕԿ-ին:

Դիտարժան պայքարից հետո որոշվեցին մրցանակակիրները, որոնք դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:

Կանայք

Մարինե Կարապետյան՝ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար

Սոնա Հակոբյան՝ ազատ լրագրող

Լիլիթ Գալստյան՝ «Երկիր Մեդիա» TV

Անահիտ Գրիգորյան՝ «Առավոտ» օրաթերթ

ping-pong1

Տղամարդիկ

Լեւոն Բարթիկյան՝ «Արմենիա» TV

Սամվել Ջինանյան՝ «Երկիր Մեդիա» TV

Արման Դավթյան՝ «Արմենիա» TV

Էդուարդ Քալանթարյան՝ «Արմենիա» TV

ping-pong

Բոլոր մրցակիցները խրախուսվեցին «Առավոտ» օրաթերթի դիպլոմներով եւ ՀԱՕԿ-ի դրամական պարգեւներով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930