Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում ռուսերեն լեզվով գրառում է կատարել՝ կապված Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանն առնչվող քննարկումների հետ:
«Հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունը կրում են հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, և նրա հիշատակին հուշարձաններ են կանգնեցվել թուրք զավթիչների դեմ մղած իր հերոսական պայքարի, նաև այն բանի համար, որ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակներում նա պաշտպանել է բնակչությանն այն ժամանակ քարտեզի վրա նոր հայտնվող Ադրբեջանի հանրապետության զինված կազմավորումների իրականացրած ջարդերից:
Նաև այն բանի համար, որ կազմակերպել է Հայաստանի տարածքի պաշտպանությունը, այդ թվում՝ Զանգեզուրի: Եվ իհարկե, միանգամայն հասկանալի է այն, որ գեներալ Նժդեհի արձանի տեղադրումը Ադրբեջանում պատվիրված հրապարակումների հերթական փոթորիկն առաջացրեց, ինչն Ադրբեջանի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնությունների մասին բազմիցս հնչեցված հայտարարությունների անմիջական հետևանքն է: Ապարդյուն և անբարոյական են Բաքվի բոլոր ջանքերը՝ ուղղված ֆաշիզմի տապալման գործում Հայաստանի անգնահատելի ներդրման վրա ստվեր գցելուն»,- գրել է Տիգրան Բալայանը:
Էս ինչ խառնվել եք, խառնվել: Եղբայր, արձան դնելու իրավունք էլ չունե՞նք: Գուցե հարցնեք «տերերին», թե ինչ անելու իրավունք ունենք առանց հարցնելու, բացատրություն տալու, արդարանալու: Այ քեզ բան: Բացատրություն տալու, արդարանալու փոխարեն խի՞ չենք ասում, զբաղվեք ձեր գործերով ու քիթներդ ամեն տեղ մի՛ խոթեք: Բայց ունե՞նք էդքան համարձակություն: Տեսնես էլի ազգ կա՞ էս աշխարհում, որ էպոսային հերոս ունենա Ցռան Վերգո անունով:
Ադրբեջան, մադրբեջան, պատվիրել են…հոգնեցիքն էլի…