Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան․ «Առաջիկայում Հայաստանում հզոր քաղաքական ուժը լինելու է «Մուկը եւ առյուծը» առակի պես» (տեսանյութ)

Հունիս 11,2016 15:53

Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում հասարակական գործիչ, նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադառնալով մեր երկրում կառավարության կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարին, ասաց, որ երբ վարչապետը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, դա արդեն լավ է, բայց այն ակումբը՝ Եվրասիական, որտեղ մենք գտնվում ենք, այնտեղ նույնիսկ այն չափի պայքարը, որ Հայաստանում տարվի, դա արդեն վտանգավոր է այդ միության համար, քանի որ մեր կոռուպցիոներների գործընկերները, իշխանությունները կոռումպացված են։

Ըստ Արշակյանի, ՀՀ վարչապետին կարելի է ողջունել, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր ունենք․ «Բայց Եվրասիական, այդ թաթար֊մոնղոլական մեր դաշնակիցների կուլտուրայի հետ չպետք է համեմատվենք»։

Ազատ Արշակյանի խոսքերով՝ լավ կլինի Հայաստանի հանրապետությունը մի նոր շարժում սկսի՝ ժողովրդավարացման նոր շարժում․ «Այսինքն`կոռուպցիայի դեմ պայքարել, նշանակում է երկիրը ժողովրդավարացնել։ Ինչ է մեզ մոտ կատարվում․ քանի որ ժոովրդավարացնել ավելի քան մեր ակումբի ընկերներն են մեզ թույլ տալիս, հնարավոր չէ Հայաստանում։ Վերջիվերջո մեզ մոտ կա զինվորական բազա, զորք կա, որը կարող է միջամտել մեր ներքին գործերին՝ մեր թույլտվությամբ։ Մենք թույլ ենք տվել, որ օտար երկիրն  ունի բանակ մեր տարածքում, մեր սահմանները պաշտպանվում են  օտար երկրի սահմանապահների օգնությամբ։ Մեր երկինքը հիմա հանձնում ենք ուրիշներին,  մեր էներգետիկան հանձնել ենք, տրանսպորտը հանձնել ենք։ Այսինքն, այս կիսաանկախ երկրում ժողովրդավարությունը նույնպես պետք է լինի կիսաժողովրդավարական»։

Ըստ Արշակյանի, հարկավոր է Հայաստանը ազատագրել Եվրասիական ճնշումներից, պարտադրանքներից․«Ես ասել եմ ու վարչապետն արձագանքել է, ասել եմ՝ վարչապետը կարող է մի լուրջ քայլ անել՝ բարին ընդ ձեզ, հրաժարական։ Վարչապետը Հայաստանի  գլխավոր  կոռուպցիոներներից մեկն է, նա չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ։ Պայքարը կոռուպցիայի դեմ հետեւյալն է՝  տալիս է հրաժարական։ Ինքը դուրս կգա՝ իր գործերով կզբաղվեն։ Մի քանի օր առաջ Ազգային ժողովում պատգամավորներից մեկն ասաց վարչապետին՝ ձեր հայտարարագրում գրված է, որ  մեկ միլիոն դոլարից ավելի եկամուտ եք ունեցել, նա էլ ասաց սխալ է՝ ես քառասուն միլիոնի եկամուտ ունեմ։ Այսինքն,  ճիշտ այն ժամանակ, երբ նա ունեցել է  մեկ միլիոնի շահույթ,   հայ ժողովուրդն ամեն օր մեկ միլիոն դոլարի պարտք է անում, այսինքն` սնանկանում ենք։ Մենք կորցնում ենք, երկրի գլխավոր տնտեսագետը շահում է։ Սա ամենագլխավոր ցուցանիշն է, կոռուպցիայի, չի կարող վարչապետը հարստանալ, ժողովուրդը՝ սնանկանա»։

Ըստ Արշակյանի, Հայաստանում կա կոռուպցիա եւ դա համակարգային է․«Աշխարհը մեզ փող է տալիս, ասում՝  պայքարեք կոռուպցիայի դեմ։ Այսինքն, աշխարհը հասկանում է ինչ կարգավիճակում ենք, ասում են՝ օրենքներով սահմանափակեք դրանց ախորժակը եւ այդ փողը տալիս են հենց կոռուպցիոներներին, այսինքն՝ պանիր են բաժանում հենց մկներին, փոխանակ դա թակարդի մեջ դնեն։ Պանիրը թակարդի համար են մեզ տալիս։ Այդպես չի լինի, Հայաստանում պետք է լինի ժողովրդավարություն եւ պայքար կոռուպցիայի դեմ։ Եթե իշխանությունը պարբերաբար չփոխվի, կոռուպցիայի դեմ պայքար չի լինի։ Իշխանափոխությունը նշանակում է պատասխանատվության բարձրացում։

Ազատ Արշակյանի կարծիքով՝ առաջիկայում Հայաստանում քաղաքական հզոր  ուժը լինելու է Տոլստոյի առակը՝ «Մուկը եւ առյուծը՝ իրար օգնենք։ Առակի իմաստը դա է՝ իրար օգնենք, միասին գրավենք Հայաստանը։ Այդ պայքարը լինելու է Հայաստանում իշխանությունը զավթելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930