Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Սամվել Բաբայանը երբեք պետք չէ բացակայի Հայաստանից»

Հունիս 11,2016 15:38

«Նախ եւ առաջ տարօրինակն այն է, որ Սամվել Բաբայանի նման անձնավորությունը երկար տարիներ բացակայել է իր հայրենիքից»,- հունիսի 11-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա համարում է, որ պետք է հասարակությանը հետաքրքրի, թե ինչու է այսքան տարիներ Սամվել Բաբայանը բացակայում Հայաստանից, ովքեր են պարտադրել. «Բոլորս գիտենք, որ այդ մարդը, պետական բարձր պաշտոն զբաղեցնելով, տիրապետում էր նաեւ պետական գաղտնիքների, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ այդ մարդու պարտադրված բացակայությունը Հայաստանից: Ինչ էլ լիներ խնդիրը, ես կարծում եմ, որ հնարավոր էր լուծում գտնել եւ այդ բացակայությունը չլիներ: Առայժմ այսքանն եմ ասում Բաբայանի մասին՝ ավելացնելով, որ իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը երբեք պետք չէ բացակայի Հայաստանից՝ Հայաստան ասելով ես նկատի ունեմ նաեւ Արցախը»:

Անդրադառնալով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելուն, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ դա հայ ժողովրդի մշակույթը չէ. «Սա քոչվոր ցեղերի մշակույթ է, որ դժբախտաբար այսօրվա մի քանի չինովնիկ Ստեփանակերտում նստած յուրացրել են եւ կիրառում են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Երբեք մի ասա «երբեք»

    «Սամվել Բաբայանը երբեք պետք չէ բացակայի Հայաստանից»
    Այս տեղեկատվական սպառնալիք եվ քննադատող բառերը գտնվում են նախագահի նստավայրի աչալուրջ հսկողության տակ եւ նրանց եթերային քաղաքականությունը թերեւս մշակվում է այդ նստավայրի հետ առնվազն համաձայնեցնելով:Ահա թե ինչու անհրաժեշտ եղավ քննադատական վերլուծության ենթարկել ու գնահատել իրական վիճակը որ կառուցել է Սերժի ռեժիմը:

    Ինչպես եղավ որ Դուք ռեժիմի իշխանական գաղափարին աջակցում էք:

    «Սամվել Բաբայանի երկար տարիներ բացակայել է իր հայրենիքից» բայց,մինչեվ այս բառերը շարադրելը եթե մեկ անգամ կիսվեիր Վարուժան Ավետիսյանի հետ ապա այդ բազմակողմանիորեն զարգացած և«գիտելիքներով հարուստ» մարդը որը գտնվում է անսահմանության և ոչնչի միջև, ուրիշ տեսք կունենար:Նա կբացատրեր նույն ճանապարհ բռնած,նույն ազգի հերոսի,նույն ճանապարհն գնալու նպատակը,արտագաղթեց՝ ըստ ներկայացված հոդվածի որպես պետական մեծ գաղտնիքների տիրապետող զինվորական գործիչ թե, արտահանեցին:
    Թողնելով գործերը (այդ թվում՝ ընտանեկան ունեցվածքի հետ կապված որոշ հայցեր), և կրտսեր երեխաները գնացել էր հարցեր լուծելու եվ ոչ թե արտ երկրներ կամ պետական գաղտնիքը Ռուսներին պատմելու:

    Ինչպե՞ս կարելի էր թույլ տալ այդ մարդու պարտադրված բացակայությունը Հայաստանից:

    Սամվել Բաբայանն նախ եղել է Ռուսաստանում,մի երկիր որ ղեկավարում է ամբողջ Հայաստանն:Հայաստանը առհասարակ չունի դիրքորոշում եվ մեր երկրի ամբողջ գաղտնիքն ավելին գիտի Ռուսը, քան Սամվել Բաբայանն:Եվ դա քաջ գիտակցում է ԱԱԾ-ը, եթե վտանգավոր լիներ հիմա նա պատասխանատվության առաջ էր կանգնած:

    Նույն ոճով քննադատել ռեժիմին եվ ազգի հերոսին,դա անբարոյական է ինչպես Նժդեի արձան Հայաստանում,նա եղել է այն ժամանակների Հայկական ՍՍՀ-ի կառավարության պետական դավաճան:

    Դրոն եվ ՆժդենՀՀ պետական հանցագործներ են:
    Գլուխ 28. Սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները
    Հոդված 299. Պետական դավաճանությունը
    Գերմանիայում հայկական լեգիոններով, ազգադավը սպասում էր մտնել Հայաստան եվ սպանել այն Հայերին որոնց զավակները այսօրվա Երեվանի քաղաքացիննրն են:Պատկերացում ունես գոնե թե քանի քանի քեզ նման հայրենասերներ ֆանատներ ի հայտ կգային պաշտպանելու մեր հայրենիքը ֆաշիզմից եվ տականքից:

    Դաշնակցությունը պատմության դատաստանի առջեվ վկայում են փաստերը, կուսակցական դեմքերը, պատմաբանները, ականատեսները:Չկա նախկին դաշնակ բոլորն ել նույն կավի կտորն են եվ միասին պայքարում են նույն կեխտոտ գաղափարը:

    Արցախի պատերազմի մի խումբ վետերաններ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930