Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային դիմադրական կոմիտե. Ժիրայր Սեֆիլյանը նոր կառույց է ձեւավորում

Հունիս 11,2016 15:24

«Հասել ենք այն օրվան, երբ մոտենում է եզրագիծը»,- հունիսի 11-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իրեն «Նոր Հայաստան» քաղաքական խորհրդի կողմից հանձնարարված է ձեւավորել Ազգային դիմադրական կոմիտե: Նա պարզաբանեց, թե ինչու պետք է ձեւավորել այդ կոմիտեն. «Վարչախումբը ցուցաբերում է հանցավոր անգործությունը, ազգային անվտանգության ոլորտի, այն է Արցախի եւ պետականության, ինչպես նաեւ հայրենաբնակ հայության ֆիզիկական գոյության իրական սպառնալիքը: Նույնիսկ ցանկության դեպքում այս ռեժիմը ի վիճակի չէ, կանխել առաջիկայում մեր ժողովրդին սպասվող արհավիրքը, եթե մինչեւ ապրիլյան դեպքերը նրանց ռեյտինգը 0-ին մոտ էր, ապա ապրիլյան դեպքերից հետո 0-ից ներքեւ է:

Իսկ եթե մենք ուզում ենք դիմակայել եկող արհավիրքը, այսինքն՝ եկող պատերազմը, որը անկախ մեզնից հակառակորդը որոշել է կյանքի կոչել, մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները: Եթե այդպես է, բոլորս գիտենք, որ այս ռեժիմով, այս անվստահելի ռեժիմով դա իրականացնելը հնարավոր չէ, ուստի՝ ձեւավորվող դիմադրական կոմիտեի առաջնահերթ խնդիրը պիտի լինի այդ վստահելի կառավարության օր առաջ ձեւավորելու խնդիրը»:

Ժիրայր Սեֆիլյանը ասաց, որ առաջիկա օրերին մոտենալու է մարդկանց առաջարկելու ձեւավորել Ազգային դիմադրական կոմիտեն: Նա անուններ չհրապարակեց, սակայն ներկայացրեց, թե ինչ մարդիկ պետք է հավաքվեն կանխելու համար այդ վտանգը. «Փորձեմ թվարկել դրանցից մի քանիսը՝ մարդիկ, որոնք ըստ էության, մերժում են մադրիդյան սկզբունքները, որոնք երկար տարիներ փաթաթված են հայ ժողովրդի վզին, մարդիկ, որոնք մերժում են Արցախյան պատերազմի ավարտից մինչ այսօր պարտվողական քաղաքականությունը, որը կիրառվել է բոլոր ռեժիմների կողմից, մարդիկ, որոնք կողմ պետք է լինեն խաղաղություն ստանալու, հակառակորդին ծնկի բերելու միջոցով գաղափարին, մարդիկ, որոնք պատրաստ են ամեն մի թիզի ամեն մի սանտիմետր հայրենի հողի համար ամեն գնով գնալ զոհողությունների»:

Հարցին ո՞րն է այս կառույցի տարբերությունը մյուսներից, օրինակ՝ Նախախորհրդարանից, Հիմնադիր խորհրդարանից, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Այս ձեւաչափը պետք է գործի շատ ավելի օպերատիվ, որովհետեւ մենք շատ ժամանակ չունենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930