Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանքարդյունաբերությունը «սպանում է» Հայաստանի գետերը (Տեսանյութ)

Հունիս 11,2016 15:13

«Հանքարդյունաբերության հետեւանքով մենք կորցնում ենք մեր գետերը»,֊այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում նման հայտարարություն արեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա խոսքերով՝ մեր երկրում հանքարդյունաբերության հետեւանքով ջրի խնդիրն օրեցօր ավելի է բարդանում, մինչդեռ Հայաստանի գետերի ջրերը պիտանի են եղել խմելու համար։ Սանասարյանի ներկայացմամբ՝  Արծվանիկ, Նորաշենիկ, Մեղրի գետը՝ կիսով չափ, Շնող,  Ախթալա գետերի մի մասը հաշվեկշիռից հանված է որպես ոռոգման ջուր օգտագործելու համար, քանի որ մետաղական հանքերի շահագործելու համար թույլտվություններ են տրված:
«Մեկ ու կես ամիս է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը իր հանքավայրի ջուրը  դեպի Ողջի գետ դուրս հանելու համար թունել է կառուցում»,-ասաց պարոն Սանասարյանը` վստահեցնելով, որ ինքը հետաքրքրվել է՝ արդյոք նման բան անելու համար ստացել են թույլտվություն։ Սանասարյանը պարզել է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարությունը թույլտվություն ստանալու համար որեւէ պետական կառույցի չեն էլ դիմել:

Բացի այս, ինչպես վստահեցրեց Սանասարյանը, հանքահանողներն իրենց թափոնները լցնում են անտառտարածքներ` վնասելով եւ ոչնչացնելով  անտառները. «Այսօր գույքագրում չի արվում անտառային տարածքների, ծառահատումների, այդ պատճառով էլ իրական թվեր չունենք, ամեն ինչ արվում է երեւակայական թվերով: Խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել ենք կառավարությանը, սակայն ոչ մի տեղաշարժ չկա»:

Պարոն Սանասարյանը հիշեցրեց Թեղուտը, որտեղ հանքի շահագործման համար ոչնչացվեց, ըստ իրենց նախագծի, հարյուր քսանյոթ հազար ծառ է ոչնչացվել, իսկ եթե հաշվի առնենք նաեւ մատաղ ծառերը, ոչնչացված ծառերի թիվը հասնում է մոտ երկու միլիոնի․«Միայն խնձորենիները  հարյուր հիսուն երեք հազար է։ Բա որ ասում ենք գույքագրում կատարեք, տեսնենք ինչ ունենք, ինչ է կատարվում, ինչ ճանապարհով է կարգավորվում, «Հայանտառը» սպասում է վերեւից կարգադրության, չի ստանում՝ չի անում»։

Սանասարյանի ներկայացմամբ՝ անտառները հատվում են այնպես, որ երբ ուղղակի դրսից նայելիս տպավորություն է լինում, որ խիտ անտառ է, մինչդեռ երբ խորանում են անտառի ներսը, ծառ չկա, հատված է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930