Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային օրենսգիրքը հանգեցնելու է թանկացումների. «Հայոց աշխարհ»

Հունիս 11,2016 14:20
tankacum

Միջազգային որոշ կազմակերպություններ ակնհայտորեն հետաքրքրված են Հայաստանում Հարկային նոր օրենսգրքի ընդունումով։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանք հակված են այդ ճանապարհով ապահովագրել իրենց տրամադրած միջոցների վերադարձը։

Այս հարցին, անշուշտ դժվար է միանշանակ պատասխանել։ Ամեն դեպքում փաստն այն է, որ կա հարկերի հավաքումն ավելացնելու ակնհայտ շահագրգռվածություն։ Սակայն որքան էլ տարօրինակ է, փորձ է արվում դրան հասնել ոչ թե տնտեսության համար հավելյալ խթաններ ստեղծելու կամ ստվերը կճատելու, այլ հարկային բեռը ծանրացնելու միջոցով։

Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները՝ այդ ամենից կտուժեն առաջին հերթին սպառողները։ Գների բարձրացման միջոցով տնտեսությունը կփոխհատուցի վնասները։ Իսկ հարկային բեռի ավելացումը կծանրանա սպառողների վրա, ովքեր ստիպված կլինեն վճարել պետական բյուջեի հավելյալ մուտքերն ապահովելու համար։ Այլ կերպ ասած, բյուջեի եկամուտները կավելանան հասարակության աղքատացման հաշվին։

Որքան էլ փորձ արվի Հարկային նոր օրենսգրքի անհրաժեշտությունը կապել տնտեսության հետ, այնուհանդերձ ակնհայտ է, որ դրա նպատակն առաջին հերթին պետական բյուջեի եկամուտների համալրումն է։ Դրա միջոցով ակնկալվում է միջինժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի մեջ հարկերի ցուցանիշն ավելացնել 2,5 տոկոսով։ Այն այժմ 21 տոկոսի սահմաններում է, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է։ Սակայն դրա պատճառը ոչ թե հարկային մեղմ բեռն է, այլ եկամուտների հավաքման ցածր մակարդակը եւ ստվերային մեծ տնտեսությունը։
Ակնհայտ է, որ այս փաստաթղթի ընդունումը բերելու է սպառողական գների զգալի ավելացման։ Դրանով 3-4 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվելու է ենթաակցիզային մի շարք ապրանքների հարկային բեռը։

Տարբեր գնահատումներով, ստվերը Հայաստանում տատանվում է 30-50 տոկոսի սահմաններում։ Դա նշանակում է, որ ՀՆԱ մեջ հարկերի ցուցանիշի ավելացման լուրջ ռեսուրս կա տնտեսության ստվերային հատվածում։
Ուստի անհրաժեշտ է մտածել առաջին հերթին ոչ թե հարկային բեռն ավելացնելու, այլ ստվերը նվազեցնելու մեխանիզմներ ստեղծելու մասին։
Գաղտնիք չէ, որ ամեն պարագայում անուղղակի հարկերի ընդլայնումը կամ դրանց հարկային բեռի ծանրացումը ենթադրում է սպառողների վրա ճնշման ավելացում։ Այնպես որ ներկայացված Հարկային օրենսգիրքը հիմնականում ծանրանալու է հասարակության վրա՝ խորացնելով առանց այն էլ լարված սոցիալական վիճակը։ Դրանից, ըստ էության, չի շահելու նաեւ տնտեսությունը՝ չհաշված հարկային որոշ հարաբերություններում առաջարկվող մանր-մունր պարզեցումները։
Ըստ էության, քիչ թե շատ էական սոցիալական խնդիր չի լուծում նաեւ եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունը։ Ընդհակառակը, այն ավելի շուտ կհանգեցնի հասարակության եկամուտների կրճատման, քան ավելացման։
Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930