2016թ. հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկեց եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Եվրոպայի առաջնությունը։ Բազմաթիվ երկրներից Ֆրանսիա ժամանած հարյուր հազարավոր երկրպագուներից առաջինը տեղի են տվել ռուսների և անգլիացիների նյարդերը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru լրատվականը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ի երեկոյան ժամերին՝ Մարսելի պանդոկներից մեկում։ Ծեծկռտուքին մասնակցել են նաև ֆրանսիացի երկրպագուներ։ Տեղի ունեցածին միջամտել է Ֆրանսիայի ոստիկանությունը, որն արցունքաբեր գազ է օգտագործել՝ միջադեպի մասնակցիներին ցրելու համար։
https://www.youtube.com/watch?v=1fjGafCUYfM
Հաղորդվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 200 մարդ։ Ոստիկանները բերման են ենթարկել երկու անգլիացու։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ Եվրո-2016թ. շրջանակներում Ռուսաստանի և Անգլիայի ֆուտբոլի հավաքականները ընդգրկվել են B խմբում, որտեղ նրանցից բացի տեղ են գտել նաև Սլովակիայի և Ուելսի ազգային հավաքականները։ Այսօր՝ հունիսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 23։00-ին, Մարսելում Ռուսաստանի հավաքականն ուժերն է չափելու Անգլիայի հավաքականի հետ։