2016 թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստը։
Աշխատանքային նիստի ժամանակ տեղի ունեցավ խմբի նոր նախագահի ընտրությունները։ Նոր նախագահ ընտրվեց «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արայիկ Զալյանը։ Համաձայն Խմբի կարգի Խումբն իր կազմից մեկ տարի ժամկետով ընտրում է նախագահ, անհրաժեշտության դեպքում՝ նաև տեղակալ կամ տեղակալներ: Խմբի նախագահը (նրա բացակայության դեպքում՝ տեղակալը կամ տեղակալներից մեկը) ղեկավարում է Խմբի գործունեությունը:
Աշխատանքային նիստի ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, քննարկվել են խմբի գործունեությանն առնչվող թեմաներ, մշակվել է հետազոտությունների իրականացման, փորձագետների հետ հանդիպումների նախնական գրաֆիկները։
Հասարակական դիտորդների խումբը գործում է 2004 թվականից։ Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկներ և ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը հասարակական վերահսկողության տակ պահել։ Խմբին անդամակցում են 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ