Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նամակ է հասցեագրել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է «Ակօսը»։
Շուլցն իր նամակում բողոք է արտահայտել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին կողմ քվեարկած թուրքական արմատներ ունեցողների հասցեին Էրդողանի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ. «Խորհրդարանականների պարտականությունների ազատորեն կատարումը Եվրոպայի ժողովրդավարության հիմնական տարրն է։ Խստորեն անհանգստացած եմ հնչեցված վիրավորանքների և մեղադրանքների կապակցությամբ»։