Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Քուրթուլմուշը, մասնավորապես, ասել է. «Մեկ դար առաջ այս տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեր բոլորիս ողբերգությունն է։ Այդ ժամանակաշրջանում մուսուլմանների և հայերի ապրած ողբերգությունները ընդհանուր ողբերգություններ են։ Որևէ մեկն իրավունք չունի քաղաքական հաշիվների համար փորփրել այդ օրերի իրադարձությունները։ Եթե որևէ մեկն ուզում է իմանալ, թե որն է 1915թ. իրադարձությունների իրականությունը, ի գո´րծ՝ մեր արխիվները բաց են։ Մեր ժողովուրդը չի հանդուրժի նրանց, ովքեր նպատակ ունեն պատասխանատվության ենթարկել Թուրքիային»։