Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ին շարունակո՞ւմ են ընկալել որպես հուժկու ընդդիմություն. «Հրապարակ»

Հունիս 11,2016 12:42

Ապրիլյան պատերազմը ջերմացրեց ՀԱԿ-ի հարաբերությունները ՀՀԿ-ի հետ։ «Սերժիկ, հեռացիր» կոչերն իրենց տեղը զիջեցին, իշխանության սիրելի բառով՝ կառուցողական քննադատությանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, ՀԱԿ պատգամավորների պասիվացումը իշխանությանը քննադատելիս, կասկածներ առաջացրին, «թե «արմատականներն» էլ մտան իշխանության «կոնտրոլի» տակ եւ ՀԱԿ-ՀՀԿ բանակցություններ են գնում հաջորդ ընտրություններում ՀԱԿ-ին տեղ տալու մասով։ Այս հարցերի շուրջ ուզում էինք զրուցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, բայց երեկ նա զբաղված էր։

Ստիպված եղանք հարցեր տալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, որը միշտ նշում է, որ թույլ է ընդդիմությունը, ինչն իրենց էլ իբրեւ թե ձեռք չի տալիս։ Բաղդասարյանը նախ ասաց, որ Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումներ այլեւս չկան, պատերազմից հետո չեն հանդիպել։

 – Հիմա Դուք ՀԱԿ-ին շարունակո՞ւմ եք ընկալել որպես հուժկու ընդդիմություն։

– Այդ մասին մենք բազմիցս խոսել ենք, այդ բառերը՝ ահարկու, հուժկու… միշտ ընտրություններից առաջ ասում են՝ աշնանը կլինի հուժկու հանրահավաք, հուժկու ընդդիմություն կձեւավորվի։ Մենք բոլոր ընդդիմություններին տեսել ենք, իրենք էլ գիտեն իրենց ռեսուրսները, իրենց հնարավորությունները։ Այլ խնդիր է՝ մենք տեսնո՞ւմ ենք առանձին, պատրաստված ընդդիմադիր գործիչներ։ Այո, տեսնում ենք։ Բայց որպես հավաքական ընդդիմություն, որը կարող է լուրջ խնդիր առաջացնել իշխանության համար, շատ ներողություն եմ խնդրում, ես նման քաղաքական ձեւավորում չեմ տեսնում։ Ես նույնն ասել եմ նաեւ ապրիլյան դեպքերից առաջ։

Ընդդիմադիր ալիքն ինչ-որ կերպ մեղմացե՞լ է ձեր հանդեպ։

– Այդ ղարաբաղյան ֆոնի վրա՝ այո։ Իսկ, ընդհանուր առմամբ՝ քննադատությունները նույնն են։ Իհարկե, ես չեմ համաձայնում այդ քննադատությունների մեծամասնության հետ, որովհետեւ նրանք նորից չեն ցանկանում դրականը նկատել եւ ուղիները ցույց տալ, թե ինչ կարելի է անել։ Քննադատությունը պոպուլիզմի լավագույն էլեմենտներից մեկն է։

Վահե Մակարյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930