2016թ. հունիսի 7-ին Ստամբուլում իրականացված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնած «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ զգուշացման և զգոնության կոչեր է ուղղել Թուրքիա այցելել պատրաստվող զբոսաշրջիկներին։ Այս մասին տեղեկացնում է այդ կազմակերպության պաշտոնական կայքը։
Տարածված հայտարարություն մեջ, «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը հայտնել է, որ Ստամբուլում տեղի ունեցածի պատասխանատուն իրենք են։
Դրանից հետո, հայտարարության վերջում կազմակերպությունը կոչ է արել զգույշ լինել Թուրքիա այցելություն պլանավորող զբոսաշրջիկներին. «Արտասահմանցիները մեր թիրախը չեն, բայց Թուրքիան այլևս անվտանգ երկիր չէ։ Ոմանք կարող են կարոտել խաղաղությունը, բայց մենք նոր ենք սկսել պատերազմը»։
Տեղեկացնենք նաև, որ «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումն որոշ շրջանակներում ընկալվում է որպես «Քրդստանի աշխատավորական» կուսակցության շառավիղներից մեկը։