Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն անդրադարձել է վերջին օրերին այդ երկրում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք մարդկային կյանքեր խլեցին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Խոսելով Ղազախստանի արևմտյան Ակտոբե քաղաքում տեղի ունեցած դեպքերի մասին՝ Նազարբաևն ասել է. «Դուք գիտեք՝ մի քանի օր առաջ մենք առաջին անգամ բախվեցինք Ակտոբեում մեծամասշտաբ ահաբեկչական գրոհի։ Դա հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ։ Ակտոբեում հարձակում գործածները փորձում էին հակամարտությունների և ահաբեկչության անդունդը գլորել երկիրը»։
Նազարբաևն իր խոսքի վերջում ասել է, որ իր ղեկավարած երկրի համար բացարձակ արժեքներ են խաղաղությունը, հանգստությունն ու անվտանգությունը՝ ավելացնելով, որ Ղազախստանը կշարունակի իրականացնել բարեփոխումներ։